9 июн. 2011 г.

ՀՈԳՍԱՇԱՏ ՀԱՑԱՌԱՏ \ՏԵՍԱՆՅՈՒԹ\


Բնակիչների  դիմումները առարկայական պատասխանի չեն արժանացել, հուսահատ հացառատցիները պատրաստվում են <<անկախանալ>>.


Գարնանային անձրևները Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչների առանց այդ էլ մեծաթիվ հոգսերին ավելացնում են ևս մեկը. այստեղով անցնող Գավառագետի վարարումը  մարդկանց նկուղներն ու հողամասերը ջրասույզ է անում:  

2 июн. 2011 г.

Գեղհովիտում ծեծել են համայնքի ղեկավարի թեկնածուին


Գեղհովիտ գյուղում մայիսի 29-ի երեկոյան հարձակվել են համայնքի ղեկավարի թեկնածու Թաթուլ Գրիգորյանի վրա: Մեր տեղեկատվության աղբյուրի փոխանցմամբ, բութ գործիքով հարվածից Գրիգորյանը գլխի ծանր վնասվածքներ է ստացել, տեղափոխվել հիվանդանոց: Ներկայումս նրա առողջական վիճակը լավ է: Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, քննություն է կատարվում: