17 мая 2011 г.

Ի ՊԱՏԻՎ ՊՈՒՏԻՆԻ՞… ՏԵՍԱՆՅՈՒԹ


  <<Ողջ մնա գյուղում մնացողը,օտար երկիր գնացողը…>>. 
Արտագնա աշխատանքի մեկնողների թիվն անհամեմատ աճել է  
Դեռևս խորհրդային տարիներին Մարտունու տարածաշրջանը հայտնի էր <<խոպանչիներով>>: Այն ժամանակ  մեկ-երկու ամսով արտագնա աշխատանքի էին մեկնում հիմնականում  Ն. Գետաշեն-Երանոս ենթաշրջանի գյուղերի բնակիչները:  


Կայուն աշխատավարձով ապահովված <<դուրս չգնացողները>> <<խոպանչիներին>> անգամ աղջիկ չէին տալիս: Հիմա հակառակն է.աղջկա հարազատները նախ հետաքրքրվում են` տղան դուրս-մուրս գալիս է՞, արտերկրում բարեկամներ ունի՞…   Ու  օտար հողում իրենց ընտանիքի հացը վաստակելու հույսով արտագնա աշխատանքի են մեկնում արդեն բոլոր համայնքներից:  


Դեռ ավելին` գնալով ավելի մեծ թիվ են կազմում ընտանիքներով հեռացողները: Յուրաքանչյուր գյուղ անգամ  իր հիմնական ուղևորության կետն ունի. Վաղաշենցիներն,օրինակ, Վորոնեժում են, վարդենիկցիները` Պերմում ու Տյումենում,իսկ լիճքեցիները` Մոսկվայում: Վերջիններն անգամ գյուղի նորակառույց թաղամասն են անվանակոչել ՌԴ  վարչապետի անունով:  


Комментариев нет:

Отправить комментарий