16 мар. 2011 г.

ՄԱՐՏՈՒՆՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՀԻՇԵԼ Է

Երկրապահ կամավորականների միության  վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հրամանով  ԵԿՄ Գեղարքունիքի մարզային խորհրդի նախագահ է նշանակվել Մարտունու քաղաքապետ Բագրատ Հարությունյանը: Այս մասին հայտարարվեց օրերս Մարտունի քաղաքում  կազմակերպության վարչության անդամների և տարածքային բաժանմունքների նախագահների մասնակցությամբ կայացած ԵԿՄ  մարզխորհրդի  նիստում:
 


Ի դեպ, Բ. Հարությունյանը 2006, 2007 թվականներին ղեկավարել է ԵԿՄ Մարտունու տարածքային բաժանմունքը, որը 2007թ.-ին նրա գլխավորությամբ հայտարարեց ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ին ու մեծամասնական ընտրակարգով էլ հանրապետական Հակոբ Հակոբյանին սատարելու մասին: Իսկ 2008-ի նախագահական ընտրությունների նախընտրական ժամանակահատվածում, լինելով ՀՀԿ շտաբի պետ, քաղաքապետը հրաժարվել էր ԵԿՄ ՏԲ-ի ղեկավարի պարտականություններից, ինչը թերևս  պայմանավորված էր ԵԿՄ անդամների մեծ մասի ու նրա ղեկավարի ՀԱԿ-ին սատարելու մասին շրջանառվող լուրերով, սակայն ինքը` Բ. Հարությունյանն, իր քայլը այն ժամանակ հիմնավորել էր ԵԿՄ-ի ապաքաղաքական կառույց լինելու հանգամանքով, ինչը թերևս մոռացության էր մատնվել 2007-ի ԱԺ ընտրությունների նախաշեմին;

ՎՐՈՒՅՐ ՄԱԼԽԱՍՅԱՆ
Մարտունի, Հանրային թղթակից ծրագրի շրջանակում հատուկ lragir.am համար http://www.lragir.am/armsrc/country45315.html

1 комментарий:

  1. Vernagri het hamacayn chem`...Ays paragayum voch-te qaxaqapetn e hishel,ayl qaxaqapetin en hishel....

    ОтветитьУдалить