Показаны сообщения с ярлыком Մարտունի. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Մարտունի. Показать все сообщения

1 окт. 2011 г.

Մարտունիում ձյուն է եկել


Հոկտեմբերը Մարտունու տարածաշրջանում սկսվեց ցուրտ եղանակով. Այսօր` վաղ առավոտյան այստեղ թաց ձյուն է տեղացել: Ցածրադիր բնակավայրերում անգամ ձյան  բարակ  շերտ կար, որն  արդեն հալվել է: Օդի ջերմաստիճանն այս պահին Ցելսիուսի սանդղակով  զրոյից 5-6 աստիճան բարձր է: Եղանակային փոփոխություններն ազդել են  նաև գյուղացիների տրամադրության վրա. կարտոֆիլի բերքահավաքն այստեղ նոր-նոր էին սկսել:
Տես նաև` այստեղ և այստեղ 

31 мая 2011 г.

Գողություն Մարտունիում


Մայիսի 30-ի լույս 31-ի գիշերը գողացել են Մարտունի քաղաքի Գետափնյա փողոցով անցնող կոյուղագծի դիտահորերի չուգունե կափարիչները: Այս կոյուղագիծը  անցած տարի էր նորոգվել 

15 мар. 2011 г.

Ասմունքի մրցույթ` Մարտունիում - Yerkir.am լուրեր Հայաստանից և աշխարհից,

http://www.yerkir.am/am/news/4250.htm   

19:12 - 15.03.2011 


ԱՄՆ Խաղաղության կորպուսը, «Ամերիկյան խորհուրդներ» և «Բրիտանական խորհուրդ»կազմակերպությունների հայաստանյան գրասենյակների աջակցությամբ, համագործակցելով Հայաստանի անգլերեն լեզվի ուսուցիչների ասոցիացիայի հետ, արդեն երրորդ տարին է` ասմունքի դպրոցական մրցույթ է կազմակերպում Հայաստանում:

Մարտունիում կայացել է մրցույթի տարածաշրջանային փուլը` 6 հանրակրթարանների 6-11-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ: Պատանի ասմունքողները հանդես են եկել հայերենով ու անգլերենով:

Մրցանակային տեղերը զբաղեցրած դպրոցականները պարգևատրվել են պատվոգրերով ու նվերներով:

Տարածաշրջանային փուլի հաղթողները մայիսի 8-ին Հրազդանում մասնակցելու են հանրապետական եզրափակիչ մրցափուլին:

Մրցույթի կազմկոմիտեի անդամ, ԽԿ կամավոր Պատրիկ Ֆինդլերի խոսքերով` իրենք նպատակ ունեն նպաստել երեխաների գեղագիտական դաստիարակությանը, ասմունքը ներկայացնել որպես ինքնաարտահայտման գործնական միջոց եւ հետաքրքրություն առաջացնել այլ ժողովուրդների մշակույթների նկատմամբ:

Քաղաքապետը` ԵԿՄ մարզային խորհրդի նախագահ - Yerkir.am լուրեր Հայաստանից և աշխարհից,



http://www.yerkir.am/am/news/4221.htm

15:08 - 15.03.2011


Երկրապահ կամավորականների միության  վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հրամանով` ԵԿՄ Գեղարքունիքի մարզային խորհրդի նախագահ է նշանակվել Մարտունու քաղաքապետ Բագրատ Հարությունյանը: Այս մասին հայտարարվեց օրերս Մարտունի քաղաքում կազմակերպության վարչության անդամների և տարածքային բաժանմունքների նախագահների մասնակցությամբ կայացած ԵԿՄ մարզխորհրդի  նիստի ժամանակ:

Ի դեպ, Բ. Հարությունյանը 2006-2007 թվականներին ղեկավարել է ԵԿՄ Մարտունու տարածքային բաժանմունքը, որը 2007-ին, նրա գլխավորությամբ, հայտարարեց ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ին ու մեծամասնական ընտրակարգով էլ հանրապետական Հակոբ Հակոբյանին սատարելու մասին:

Իսկ 2008-ի նախագահական ընտրությունների նախընտրական ժամանակահատվածում, լինելով ՀՀԿ շտաբի պետ, քաղաքապետը հրաժարվել էր ԵԿՄ ՏԲ ղեկավարի պարտականություններից, ինչը թերևս  պայմանավորված էր ԵԿՄ անդամների մեծ մասի ու նրա ղեկավարի` ՀԱԿ-ին սատարելու մասին շրջանառվող լուրերով, սակայն ինքը` Բ. Հարությունյանը, իր քայլն այն ժամանակ հիմնավորել էր ԵԿՄ-ի` «ապաքաղաքական կառույց» լինելու հանգամանքով, ինչը թերևս մոռացության էր մատնվել 2007-ի ԱԺ ընտրությունների նախաշեմին…