Հոկտեմբերը Մարտունու
տարածաշրջանում սկսվեց ցուրտ եղանակով. Այսօր` վաղ առավոտյան այստեղ թաց ձյուն է տեղացել:
Ցածրադիր բնակավայրերում անգամ ձյան բարակ շերտ կար, որն
արդեն հալվել է: Օդի ջերմաստիճանն այս պահին Ցելսիուսի սանդղակով զրոյից 5-6 աստիճան բարձր է: Եղանակային փոփոխություններն
ազդել են նաև գյուղացիների տրամադրության վրա.
կարտոֆիլի բերքահավաքն այստեղ նոր-նոր էին սկսել: