Հոկտեմբերը Մարտունու
տարածաշրջանում սկսվեց ցուրտ եղանակով. Այսօր` վաղ առավոտյան այստեղ թաց ձյուն է տեղացել:
Ցածրադիր բնակավայրերում անգամ ձյան բարակ շերտ կար, որն
արդեն հալվել է: Օդի ջերմաստիճանն այս պահին Ցելսիուսի սանդղակով զրոյից 5-6 աստիճան բարձր է: Եղանակային փոփոխություններն
ազդել են նաև գյուղացիների տրամադրության վրա.
կարտոֆիլի բերքահավաքն այստեղ նոր-նոր էին սկսել:
Показаны сообщения с ярлыком Martuni. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Martuni. Показать все сообщения
1 окт. 2011 г.
Մարտունիում ձյուն է եկել
Ярлыки:
Armenia,
Gegharquniq,
Martuni,
meteo,
news,
october,
snow,
Գեղարքունիք,
եղանակ,
Երկիր,
Հայաստան,
հոկտեմբեր,
ձյուն,
Մարտունի,
ջերմաստիճան
15 мар. 2011 г.
Ասմունքի մրցույթ` Մարտունիում - Yerkir.am լուրեր Հայաստանից և աշխարհից,
http://www.yerkir.am/am/news/4250.htm
19:12 - 15.03.2011
19:12 - 15.03.2011
ԱՄՆ Խաղաղության կորպուսը, «Ամերիկյան խորհուրդներ» և «Բրիտանական խորհուրդ»կազմակերպությունների հայաստանյան գրասենյակների աջակցությամբ, համագործակցելով Հայաստանի անգլերեն լեզվի ուսուցիչների ասոցիացիայի հետ, արդեն երրորդ տարին է` ասմունքի դպրոցական մրցույթ է կազմակերպում Հայաստանում:
Մարտունիում կայացել է մրցույթի տարածաշրջանային փուլը` 6 հանրակրթարանների 6-11-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ: Պատանի ասմունքողները հանդես են եկել հայերենով ու անգլերենով:
Մրցանակային տեղերը զբաղեցրած դպրոցականները պարգևատրվել են պատվոգրերով ու նվերներով:
Տարածաշրջանային փուլի հաղթողները մայիսի 8-ին Հրազդանում մասնակցելու են հանրապետական եզրափակիչ մրցափուլին:
Մրցույթի կազմկոմիտեի անդամ, ԽԿ կամավոր Պատրիկ Ֆինդլերի խոսքերով` իրենք նպատակ ունեն նպաստել երեխաների գեղագիտական դաստիարակությանը, ասմունքը ներկայացնել որպես ինքնաարտահայտման գործնական միջոց եւ հետաքրքրություն առաջացնել այլ ժողովուրդների մշակույթների նկատմամբ:
Подписаться на:
Сообщения (Atom)


