16 мар. 2011 г.

ԱՍՄՈՒՆՔԻ ՄՐՑՈՒՅԹ ՄԱՐՏՈՒՆԻՈՒՄ


ԱՄՆ Խաղաղության կորպուսը, համագործակցելով Հայաստանի անգլերեն լեզվի ուսուցիչների ասոցիացիայի հետ, արդեն 3-րդ տարին է ասմունքի դպրոցական մրցույթ է կազմակերպում: Ձեռնարկն իրականացվում է Ամերիկյան խորհուրդներ և Բրիտանական խորհուրդ կազմակերպությունների հայաստանյան գրասենյակների աջակցությամբ: 


Մարտունիում կայացավ մրցույթի տարածաշրջանային փուլը` 6 հանրակրթարանների 6-11-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ: Այս փուլում պատանի ասմունքողները առանձին-առանձին հանդես էին գալիս հայերենով ու անգլերենով: Յուրաքանչյուր լեզվով մրցույթին մասնակցում էր 20-ական աշակերտ, նրանց մի մասը 2 լեզվով էլ մրցակցում էր: Հավարտս, ըստ տարիքային խմբերի (դասարանների), մրցանակային տեղեր զբաղեցրած դպրոցականները պարգևատրվեցին պատվոգրերով ու նվերներով: Իսկ անգլերեն լեզվով ասմունքի հաղթողներն իրավունք ստացան մասնակցելու մայիսի 8-ին Հրազդանում կայանալիք հանրապետական եզրափակիչ մրցափուլին:

Ինչպես նշեց մրցույթի կազմկոմիտեի անդամ, ԽԿ կամավոր Պատրիկ Ֆինդլերը, այս կերպ իրենք նպատակ ունեն նպաստել երեխաների գեղագիտական դաստիարակությանը, ասմունքը ներկայացնել նաև որպես ինքնարտահայտման գործնական միջոց ու հետաքրքրություն առաջ բերել այլ ժողովուրդների (տվյալ դեպքում` անգլիախոս) մշակույթների հանդեպ:

Մտորելու տեղիք է տալիս, որ բավական հեշտ իրագործելի նման միջոցառումները հաճախակի չեն կազմակերպվում Մարտունու տարածաշրջանում: Ինչն է խանգարում, որ առանց արտերկրի կառույցների միջամտության մեր համայնքներում այսպիսիք կազմակերպվեն` հատկապես հայ պոեզիայի ներկայացմամբ:

ՎՐՈՒՅՐ ՄԱԼԽԱՍՅԱՆ
Մարտունի, Հանրային թղթակից ծրագրի շրջանակում հատուկ lragir.am համար  http://www.lragir.am/armsrc/society45313.html

Комментариев нет:

Отправить комментарий