http://www.yerkir.am/am/news/4221.htm
15:08 - 15.03.2011
Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հրամանով` ԵԿՄ Գեղարքունիքի մարզային խորհրդի նախագահ է նշանակվել Մարտունու քաղաքապետ Բագրատ Հարությունյանը: Այս մասին հայտարարվեց օրերս Մարտունի քաղաքում կազմակերպության վարչության անդամների և տարածքային բաժանմունքների նախագահների մասնակցությամբ կայացած ԵԿՄ մարզխորհրդի նիստի ժամանակ:
Ի դեպ, Բ. Հարությունյանը 2006-2007 թվականներին ղեկավարել է ԵԿՄ Մարտունու տարածքային բաժանմունքը, որը 2007-ին, նրա գլխավորությամբ, հայտարարեց ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ին ու մեծամասնական ընտրակարգով էլ հանրապետական Հակոբ Հակոբյանին սատարելու մասին:
Իսկ 2008-ի նախագահական ընտրությունների նախընտրական ժամանակահատվածում, լինելով ՀՀԿ շտաբի պետ, քաղաքապետը հրաժարվել էր ԵԿՄ ՏԲ ղեկավարի պարտականություններից, ինչը թերևս պայմանավորված էր ԵԿՄ անդամների մեծ մասի ու նրա ղեկավարի` ՀԱԿ-ին սատարելու մասին շրջանառվող լուրերով, սակայն ինքը` Բ. Հարությունյանը, իր քայլն այն ժամանակ հիմնավորել էր ԵԿՄ-ի` «ապաքաղաքական կառույց» լինելու հանգամանքով, ինչը թերևս մոռացության էր մատնվել 2007-ի ԱԺ ընտրությունների նախաշեմին…
Комментариев нет:
Отправить комментарий