Ըստ նրանց, որոշ դպրոցների տնօրեններ կանչում են ուսուցիչներին` “հերթով հրավիրելով պարտադիր քարոզչական զրույցի”: Մանկավարժների պատմելով, տնօրեններն ասում են, որ իրենց հրահանգված է կոլեկտիվի իշխանամետությունն արտահայտել ՀՀԿ-ի շարքերի համալրմամբ: “Բանը եթե միայն խնդրելը կամ առաջարկելը լիներ, դեռ ոչինչ, տանելի կլիներ, բայց երբ նաև սպառնում են, թե եթե դառնաս հանրապետական, քեզ համար լավ կլինի,իսկ եթե ոչ` հակառակը, էլ ու՞ր է մնում մանկավարժի հանդեպ հարգանքը”, ասաց նրանցից մեկը` այդ հարցադրումը բնորոշելով որպես շանտաժ և տեղեկացնելով, որ նման պահանջ-առաջարկ են ստացել նաև դպրոցներում աշխատող տարեց հավաքարարուհիները… Արշակ Սադոյանի ականջը կանչի. Ո՞վ կմտածեր, որ “Թեկուզ պոլի փետ լինի, միայն թե ՀՀՇ-ական լինի” արտահայտությունը ոչ միայն մեր երկրում տվյալ քաղաքական իրավիճակը բնորոշող թևավոր խոսք կդառնա,այլև իրար հաջորդող իշխանությունների համար կարգախոս-ուղեգծի կվերածվի: ՎՐՈՒՅՐ ՄԱԼԽԱՍՅԱՆ Գեղարքունիքի մարզ Հրապարակված է այստեղ` http://www.lragir.am/armsrc/pubcorr45850.html |
29 мар. 2011 г.
ԹԵԿՈՒԶ ՊՈԼԻ ՓԵՏ ԼԻՆԻ ԿԱՄ ՊԱՐՏԱԴԻՐ ՀՀԿ-ԱՑՈՒՄ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий