Հոկտեմբերը Մարտունու
տարածաշրջանում սկսվեց ցուրտ եղանակով. Այսօր` վաղ առավոտյան այստեղ թաց ձյուն է տեղացել:
Ցածրադիր բնակավայրերում անգամ ձյան բարակ շերտ կար, որն
արդեն հալվել է: Օդի ջերմաստիճանն այս պահին Ցելսիուսի սանդղակով զրոյից 5-6 աստիճան բարձր է: Եղանակային փոփոխություններն
ազդել են նաև գյուղացիների տրամադրության վրա.
կարտոֆիլի բերքահավաքն այստեղ նոր-նոր էին սկսել:
1 окт. 2011 г.
Մարտունիում ձյուն է եկել
Ярлыки:
Armenia,
Gegharquniq,
Martuni,
meteo,
news,
october,
snow,
Գեղարքունիք,
եղանակ,
Երկիր,
Հայաստան,
հոկտեմբեր,
ձյուն,
Մարտունի,
ջերմաստիճան
21 июн. 2011 г.
9 июн. 2011 г.
ՀՈԳՍԱՇԱՏ ՀԱՑԱՌԱՏ \ՏԵՍԱՆՅՈՒԹ\
Բնակիչների դիմումները առարկայական պատասխանի չեն արժանացել, հուսահատ հացառատցիները պատրաստվում են <<անկախանալ>>.
Գարնանային անձրևները Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչների առանց այդ էլ մեծաթիվ հոգսերին ավելացնում են ևս մեկը. այստեղով անցնող Գավառագետի վարարումը մարդկանց նկուղներն ու հողամասերը ջրասույզ է անում:
2 июн. 2011 г.
Գեղհովիտում ծեծել են համայնքի ղեկավարի թեկնածուին
Գեղհովիտ գյուղում մայիսի 29-ի երեկոյան հարձակվել են համայնքի ղեկավարի թեկնածու Թաթուլ Գրիգորյանի վրա: Մեր տեղեկատվության աղբյուրի փոխանցմամբ, բութ գործիքով հարվածից Գրիգորյանը գլխի ծանր վնասվածքներ է ստացել, տեղափոխվել հիվանդանոց: Ներկայումս նրա առողջական վիճակը լավ է: Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, քննություն է կատարվում:
Ярлыки:
Armenia,
elections,
news,
Գեղարքունիք,
Գեղհովիտ,
Գրիգորյան,
ընտրություններ,
թեկնածու,
լուրեր,
Հայաստան,
Պողոսյան,
ՏԻՄ
31 мая 2011 г.
Գողություն Մարտունիում
Մայիսի 30-ի լույս 31-ի գիշերը գողացել են Մարտունի քաղաքի Գետափնյա փողոցով անցնող կոյուղագծի դիտահորերի չուգունե կափարիչները: Այս կոյուղագիծը անցած տարի էր նորոգվել
17 мая 2011 г.
Ի ՊԱՏԻՎ ՊՈՒՏԻՆԻ՞… ՏԵՍԱՆՅՈՒԹ
<<Ողջ մնա գյուղում մնացողը,օտար երկիր գնացողը…>>.
Արտագնա աշխատանքի մեկնողների թիվն անհամեմատ աճել է
3 мая 2011 г.
OSCE promotes journalistic use of new media in Armenia
A blog set up following an OSCE-supported journalism training course on new media in Armenia.
Free access to pluralistic and diverse information is essential for the full respect of human dignity, and is a crucial tool to help the public exercise democratic rights and freedoms. In Armenia, where the plurality of views remain largely limited to the Internet, new media platforms can offer opportunities for good journalism that often has no other outlet.
Last year, the OSCE Office in Yerevan launched a media development project that focuses specifically on new media. The project is implemented by “Journalists for the Future”, a non-governmental organization, and is co-funded by the OSCE Office in Yerevan and the Dutch Ministry of Foreign Affairs. The project offers new media training for journalism lecturers from Armenia’s universities, as well as for regional journalists.
25 апр. 2011 г.
23 апр. 2011 г.
20 апр. 2011 г.
14 апр. 2011 г.
13 апр. 2011 г.
9 апр. 2011 г.
31 мар. 2011 г.
29 мар. 2011 г.
ԹԵԿՈՒԶ ՊՈԼԻ ՓԵՏ ԼԻՆԻ ԿԱՄ ՊԱՐՏԱԴԻՐ ՀՀԿ-ԱՑՈՒՄ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ
25 мар. 2011 г.
22 мар. 2011 г.
Edvard Arzumanyan: "Քաղաքում պրոբլեմներ կունենաս"
Edvard Arzumanyan: "Քաղաքում պրոբլեմներ կունենաս": "Էդուարդ Վահանյան 'Լոռի Ջրմուղ կոյուղի՚' ՓԲԸ-ի պետ Էդուարդ Վահանյանի խոստումը լրագրողին
21 мар. 2011 г.
18 мар. 2011 г.
17 мар. 2011 г.
Մեդիա մաեստրո. Часкор -ի խմբագիրը գոյատևելու բացառիկ մասնագետ | JNews
Մեդիա մաեստրո. Часкор -ի խմբագիրը գոյատևելու բացառիկ մասնագետ | JNews http://www.jnews.am/node/937
Часкор-ի խմբագիր Իվան Զասուրսկիի հետ զրույցը կայացավ Աղվերանում, որտեղ նա իբրև փորձագետ մասնակցում էր «Զանգվածային լրատվության նոր մեդիա միջոցները» թեմայով լրագրողական դասընթացին: Նա ներկայացրեց իր տեսակետը ԶԼՄ-ների ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները' նոր մեդիա միջոցների կիրառման արդյունքում:
16 мар. 2011 г.
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՀԻՇԵԼ Է
Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հրամանով ԵԿՄ Գեղարքունիքի մարզային խորհրդի նախագահ է նշանակվել Մարտունու քաղաքապետ Բագրատ Հարությունյանը: Այս մասին հայտարարվեց օրերս Մարտունի քաղաքում կազմակերպության վարչության անդամների և տարածքային բաժանմունքների նախագահների մասնակցությամբ կայացած ԵԿՄ մարզխորհրդի նիստում:
15 мар. 2011 г.
Ասմունքի մրցույթ` Մարտունիում - Yerkir.am լուրեր Հայաստանից և աշխարհից,
http://www.yerkir.am/am/news/4250.htm
19:12 - 15.03.2011
19:12 - 15.03.2011
ԱՄՆ Խաղաղության կորպուսը, «Ամերիկյան խորհուրդներ» և «Բրիտանական խորհուրդ»կազմակերպությունների հայաստանյան գրասենյակների աջակցությամբ, համագործակցելով Հայաստանի անգլերեն լեզվի ուսուցիչների ասոցիացիայի հետ, արդեն երրորդ տարին է` ասմունքի դպրոցական մրցույթ է կազմակերպում Հայաստանում:
Մարտունիում կայացել է մրցույթի տարածաշրջանային փուլը` 6 հանրակրթարանների 6-11-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ: Պատանի ասմունքողները հանդես են եկել հայերենով ու անգլերենով:
Մրցանակային տեղերը զբաղեցրած դպրոցականները պարգևատրվել են պատվոգրերով ու նվերներով:
Տարածաշրջանային փուլի հաղթողները մայիսի 8-ին Հրազդանում մասնակցելու են հանրապետական եզրափակիչ մրցափուլին:
Մրցույթի կազմկոմիտեի անդամ, ԽԿ կամավոր Պատրիկ Ֆինդլերի խոսքերով` իրենք նպատակ ունեն նպաստել երեխաների գեղագիտական դաստիարակությանը, ասմունքը ներկայացնել որպես ինքնաարտահայտման գործնական միջոց եւ հետաքրքրություն առաջացնել այլ ժողովուրդների մշակույթների նկատմամբ:
Քաղաքապետը` ԵԿՄ մարզային խորհրդի նախագահ - Yerkir.am լուրեր Հայաստանից և աշխարհից,
http://www.yerkir.am/am/news/4221.htm
15:08 - 15.03.2011
Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հրամանով` ԵԿՄ Գեղարքունիքի մարզային խորհրդի նախագահ է նշանակվել Մարտունու քաղաքապետ Բագրատ Հարությունյանը: Այս մասին հայտարարվեց օրերս Մարտունի քաղաքում կազմակերպության վարչության անդամների և տարածքային բաժանմունքների նախագահների մասնակցությամբ կայացած ԵԿՄ մարզխորհրդի նիստի ժամանակ:
Ի դեպ, Բ. Հարությունյանը 2006-2007 թվականներին ղեկավարել է ԵԿՄ Մարտունու տարածքային բաժանմունքը, որը 2007-ին, նրա գլխավորությամբ, հայտարարեց ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ին ու մեծամասնական ընտրակարգով էլ հանրապետական Հակոբ Հակոբյանին սատարելու մասին:
Իսկ 2008-ի նախագահական ընտրությունների նախընտրական ժամանակահատվածում, լինելով ՀՀԿ շտաբի պետ, քաղաքապետը հրաժարվել էր ԵԿՄ ՏԲ ղեկավարի պարտականություններից, ինչը թերևս պայմանավորված էր ԵԿՄ անդամների մեծ մասի ու նրա ղեկավարի` ՀԱԿ-ին սատարելու մասին շրջանառվող լուրերով, սակայն ինքը` Բ. Հարությունյանը, իր քայլն այն ժամանակ հիմնավորել էր ԵԿՄ-ի` «ապաքաղաքական կառույց» լինելու հանգամանքով, ինչը թերևս մոռացության էր մատնվել 2007-ի ԱԺ ընտրությունների նախաշեմին…
11 мар. 2011 г.
7 мар. 2011 г.
3 мар. 2011 г.
Подписаться на:
Сообщения (Atom)